Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱ՞Ն, ԹԵ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Այս վերնագիրը կարող է հռետորական հնչել, մինչդեռ, իրականում, այս հարցը լրջագույն խնդիր է եվ ուղղակիորեն առնչվում է հայոց ազգային գաղափարախոսության եվ ՀՀ պետական ու հայոց ազգային անվտանգության հետ:
Ամենուրեք շեփորվում է այն փաստը, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջին պաշտոնավարության առաջին իսկ օրերից ՀՀ արտաքին քաղաքականության գործառույթների մեջ էր ընդգրկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Միևնույն շրջանակները «մոռանում էին», որ նույն պր. Քոչարյանը ֆրանսիական մամուլին եվ լրագրողի քողի տակ ծածկված, Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործավար Մեհմեդ Ալի Բիրանդի հետ հարցազրույցներում պարզորոշ կերպով հայտարարել էր, որ ՀՀ-ը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: ՀՀ պետական աստիճանակարգի արդեն նախկին երկրորդ դեմքը` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նույն բանն էր հայտարարել, այն տարբերությամբ միայն, որ նա մանևրելու տեղ էր թողել, ասելով, թե «ներկայիս ՀՀ-ն տարածքային պահանջներ չունի Թուրքիայից»:
Եթե ՀՀ պետական բարձրաստիճան այրերն են այսպիսի հայտարարություններ արել, ապա չպետք է զարմանալ, որ աշխարհի ոչ մեկ պետություն եվ միջազգային կազմակերպություն, նույնիսկ Հայոց ցեղասպանություն այս կամ այն կերպ ճանաչածները, չեն խոսում հայոց օրինական պատմական իրավունքներից: Ընդամենը Լիբանանի խորհրդարանի ընդունած բանաձևում ակնարկվում է հայերի ինչ-որ չսահմանվող իրավունքներին ներկայացնելու մասին, իսկ ՌԴ պետական դումայի բանաձևում հիշատակվում է Արևմտյան Հայաստանը, սակայն որպես Հայոց ցեղասպանության իրագործման հիմնական տարածքի:
Ավելին. հայկական հարցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ «լուծված» համարելու դավը վերածվել է համահայկական ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ), եվ աներևակայելի արագությամբ բազմանում է հենց հայկական միջավայրում, լինի ՀՀ- ԼՂՀ-ում թե սփյուռքում: Իհարկե, այս դավի կամա թե ակամա մասնակիցների շարքում կան որոշ տարբերություններ: Ոմանք, ինչպես պաշտոնական ՀՅԴաշնակցությունը, գտնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մի մասը կամ առաջին հանգրվանն է Հայ Դատի լուծման, որ իբր այդ ճանաչմանը հետևելու են ինչ-որ հատուցումներ, որոնց շարքում կամ առաջին հերթին` հողային հատուցում: Մի խոսքով` այս դավադիրներն ու երազատեսները «հավատացած են», որ աշխարհը թուրքերին ստիպելու է հայերին հող տալ: Այսպիսիք «մոռանում են» դարավոր ճշմարտությունը` «Սահման քաջաց` զենն իրենց»:
Այս դավին ակամայից, անգիտակցաբար մասնակցողները ըստ երևույթին թակարդն են ընկել «Հայկական Հարց» -ի էության չիմացության պատճառով: Ըստ մեզ, Հայկական Հարցի բովանդակությունը հետևյալ երեք բաղադրիչների ամբողջությունն է.
1. – Հայոց Հայրենիքի` հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրումը.
2. – Այդ տարածքի վրա բացառապես Հայկական գերիշխանության հաստատումը:
3. – Այդ տարածքի վրա աշխարհասփյուռ հայության ազգահավաքի իրականացումը:
Ըստ մեզ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կապ չունի` Հայկական հարցի հետ: Ավելի ճիշտ, կապ է ունեցել այնքանով, որ Հայոց ցեղասպանության միջոցով թուրքերը փորձել են «լուծել» Հայկական Հարցը իրենց համար:
Ուշադիր ընթերցողը նկատելու է, որ ՀՀ պետությունը եվ ՀՀ – ի ու սփյուռքի քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը ՈՉԻՆՉ են անում Հայակական հարցի վերոնշյալ երեք բաղադրիչների ուղղությամբ: Ընդհակառակը` այդքան ահռելի զոհողությունների գնով ազատագրված հայրենի տարածքները թշնամուն զիջելուց են բարբաջում, հայահավաքի փոխարեն` իրենց ապիկար քաղաքականությամբ խթանում են արտագաղթը Հայրենիքի այն մի բուռ տարածքից, որն այսօր կազմում են ՀՀ-ը, ԼՂՀ-ը եվ կից ազատագրված տարածքները:
Չտարվենք երազախաբությամբ: Ոչ ոք մեզ հատուցում չի տալու: Հոռեգույն պարագային, հաշվարկելու են Մեծ եղեռնի պատճառով կրած նյութական կորուստները` դրանց մի մասը փողի տեսքով հատուցելու համար: Այսինքն` մի քանի հարյուր միլիոն կամ մի քանի միլիարդ դոլարով «լուծելու են» Հայկական հարցը: Այս ծրագրի փորձարկումն եղավ «Նյու- Յորք լայֆ ինշորնըս՚» ապահովագրական ընկերության կողմից գումարներ հատկացումը ընկերության մոտ ապահովագրվածների ժառանգներին, մի նախաձեռնություն, որն այդքան շեփորվեց թե ՀՀ-ում եվ թե արտասահմանում:
Հայկական Հարցը ամենից առաջ հողային հարց է, Հայրենիքի գրավյալ տարածքների վերանվաճման խնդիր: Հայկական Հարցը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հավասարեցնողը հայոց դեմ ներկայիս իրագործվող մեծագույն դավադրություններից մեկն է, եթե ոչ մեծագույնը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության բարոյականության խնդիրն է, որը հայության համար ունի վրեժի և այն ամենուրեք և ամեն միջոցներով ի կատար ածելու խորհուրդ: Հայության պարտավորությունն է հայկական Հարցի լուծման և, առաջին հերթին, Հայրենիքի ամբողջական վերատիրման հետապնդումը` ինչքան էլ երկար տևի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: