ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՆԱՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերն ասվածից հետեւում է նաեւ , որ Հայկական բարձրավանդակի ամբողջական սահմաններում ( իմա` ողջ բարձրավանդակին
տիրելով ) միայն մենք կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն
ներդաշնակորեն զարգանալ ու հարատեւել : Հայկական բարձրավան –
դակի՝ Առաջավոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբող –
ջական ձեռքբերումով է միայն Հայաստան պետությունը հնարավո –
րություն ստանում ունենալու գեոստրատեգիական նշանակություն . այն
վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ , հսկում
առաջավորասիական չորս խոշոր գետերի ակունքները ( հանգամանք ,
որը զգալի դեր է խաղում այսօր Թուրքիան դարձնելու տարածաշրջա –
նում գերիշխող ) , ինչպես եւ , որ պակաս կարեւոր չէ , տեր դառնում շատ
ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արոտավայրերին
( մի գրեթե անտեսված իրողություն , որը էական է հանդիսացել քոչվոր մի
շարք ցեղերի մեր բարձրավանդակում վերջնական հանգրվան գտնելու
գործում ) :
– Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է
աշխարհագրական , մշակութապատմական , ինչպես նաեւ տնտեսական
եւ ընդհանուր էթնիկական մի ամբողջություն : Այստեղ հիմնված
պետությունը չի կարող համարվել կայուն , եթե ամբողջապես չի
զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով , –
ասում է Ադոնցը:
Այսօր խաթարված է նաեւ մեր էության ամբողջականությունը .
հայությունը սեղմված է իր Հայրենիքի ընդամենը 1/10 – ում , իսկ դա
նշանակում է , որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում :
Չի կարելի հիշողության կամ մտապատկերի մեջ տեղավորել պապերից
լսած , գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի
վեհությունը կամ Վանա լճի գեղեցկությունը եւ համարել , թե
սեփական հոգեկան կերտվածքն անհրաժեշտ սնունդ ստացավ բնական
միջավայրից : Պետք է այդ միջավայրում ապրել: Կորցնելով այս կամ
այն բարբառը , տարազը , մոռացության տալով տեղական սովորույթ
կամ ավանդույթ ՝ հայությունը կորցնում է իր էության
ամբողջականությունը : Ահա թե ինչու , հայության առաջնային
խնդիրն է – հայրենատիրություն:
Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ , ինչպես փորձում են
ներկայացնել ոմանք , այլ գոյաբանական , ուր փնտրում ենք ոչ թե
տնտեսական շահավետություն , այլ՝ էություն : – «Հայրենիք տենչալով , մենք
ավելի կուզենք Մասիսի ճակատը տեսնել , քան Արարատյան դաշտի մեջ
բամբակ մշակել : Մեր նախահայրերու սրբաստանները եւ
գերեզմանները ձգողական ավելի մեծ խորհուրդ ունին , քան Մշո ,
Կարնո կամ Վանա շուկաները » , – այսպես էին ասում 30 – ականների
ցեղային – հայրենատիրական շարժման մեր մեծերը . այդպես պետք է
հասկանանք եւ մենք :
Այսպիսով , Հայրենիքի վերատիրումն ու վերաբնակեցումը
հայության մոտակա առաքելությունն է , որը պատմության բերումով ,
պետք է իրականացվի նախ թուրքի հետ անխուսափելի ցեղամարտով :
Այո , ցեղամարտով , քանզի մնացած անարյուն ճանապարհները
պատմությամբ արդարացված չեն : Եվ « Խաղաղ գոյակցության »
անարժեք քարոզները միայն մե՛զ կարող են խաբել , բայց ո՛չ թուրքին:
– Թող լինի՛ խաղաղ գոյակցություն , – ասում ենք մենք , – միայն ո՛չ
մեր Հայրենի հողում:Ի՞նչ է նվաճել Հայոց բանակը Արցախյան ազատամարտի տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրված է մեզ:
Մնացած բացատրությունները , պատմության հավիտենության մեջ ,
արժեք չունեն:Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը եւ Հայկական բանակը հուսալիորեն պաշտպանում է այն , միեւնույն է ,
այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող , քանզի ոչ ոք չի գնա
այնտեղ ապրելու , – այսպես դատողներ մեզանում քիչ չեն : Մենք նայում
ենք պատմությանը եւ փաստում , որ այն հագեցած է ժողովուրդների
զանգվածային վերաբնակեցումներով : Ինչու՞ Շապուհն ու Շահ –
Աբասը , թուրքերն ու բոլշեւիկները , կանգ չառնելով միջոցների առաջ ,
կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում , իսկ
մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել
Հայրենի հողում : Հրեաները մեծագույն կամքի ուժով , վերատիրեցին ու
վերաբնակեցրին թշնամիներով շրջապատված եւ շուրջ երկու
հազարամյակ կորսված իրենց հայրենիքը :
Ուրեմն , էականը նպատակադրումն է եւ այն իրացնելու
անընկճելի կամքը:Մենք հավատում ենք մեր Ցեղի կամքի ամենազորությանը, եւ մնում է, որ հաղորդակից լինենք նրան :
Մուշեղ Լալայան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: