ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվկյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերում:
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելիմեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը:
Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատիպայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:
Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց` այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվումեմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:
Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում էնա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն գեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղե, այլ իրներսը, իր հոգու խորքը` տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանությունէ ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին:
Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ ու անհավատ, այլ կամքի մի գերագույն թափովկձեռնարկե այդ հոգևոր հայրենիքի վերակառուցման:
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենքկենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերըկանգնեցնելու համար որպիսի~ ջերմ սեր, որպիսի~ անձնվիրություն, որպիսի~ բուռնոգևորություն է հարկավոր:
Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մերայդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանիհամար…Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր ենմեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգիացիք, մինչդեռ որպիսի~ դյութական անուններ են դրանք, որքա~ն սիրելի ոչ միայն իրանց` այդերկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար…
Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայնաշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերություններիմի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:
Եվ հիրավի: Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մերհոգու համար. նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:
Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետևողականությունգտնել իրերի ընթացքում և որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր էանել:
Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդնշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդտարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալիստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:
Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառածհայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորինգիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևորհայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իոկ հոգևոր կորուստն անդառնալի է:
Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները` դրանք միշտ կան ևդրանց դեմ, այո’, պետք է կռվել:
Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն` առանց այդավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջել, քանի որերբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձերզոհաբերումները, ձեր կռիվը` այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։
Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայմ տավորականությանը:
Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:
Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

Վահան Տերյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: